Վերածնունդ

 

ՔԱՈՍ

Եվ լուսաբացից հինգ րոպե առաջ փորձեցի դուրս գալ ես այդ քաոսից,
Բայց էլ ավելի ես ընկղմվեցի,
Բայց էլ ավելի ես քայքայվեցի...
Մի մրմունջ, մի ձայն, մի նուրբ մեղեդի՝
Ու դուրս կհաներ ինձ լաբիրինթից...
Բայց սոսկ լռություն,
Չկար մեղեդին, զուտ լռություն էր,
Չոր լռություն էր...
Ու կոպերիս վրա արագ ծանրացավ,
Դա էլ վերցրեց,
Դա էլ ընդունեց...

Մի սիրտ կոտրվեց...
Ծանրաքաշ հոգիս հողմերին տրվեց...

Մի վարդ կանգնել էր միայնության մեջ,
Ուժեղ հողմերից օրօր էր գալիս,
Ու թերթիկները քամուն էր տալիս...
Այնքան օրօրվեց, որ միայն ցողունը մնաց մերկ կանգնած...
Բայց հոգ չէ՝ մի ուժեղ փոթորիկ վեր կբարձրանա ու արմատախիլ կանի իրանը բարակ, եթե չի արել...

Տարիներ հետո մի գիրք կբացես,
Գրքի էջերին խունացած, կպած՝ ջարդված մի ցողուն քեզ կհիշեցնի այն վարդին կարմիր...
Ու լուսաբացից հինգ րոպե առաջ՝
Լուսինը կլոր մի երգ կերգի ու կանհետանա...
Արևն վեր կելնի, շողեր կսփռի կապույտ երկնքում,
Անտես մի կարոտ օդում կմխա...

Ու բարի լույսով այգը տարածվեց,
Երկնակամարում անորոշ կերպով ՝ մի քիչ կծկված, տանջահար եղած ժպիտ նշմարվեց...
Գունատ մատներով քաշեցի ամպերն, փորձեցի բռնել մի շողի ծայրից, սակայն չստացվեց...
Ու լուսաաբացից հինգ րոպե առաջ ոչինչ չփոխվեց,
Միայն աչքերս հոգնած փակվեցին ու լուռ հոսեցին կոպերիս տակից...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
29.07.2014


Դիտումների քանակը 1750
868    851




Մեկնաբանություններ





Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.