Վերածնունդ

 

***

Այն ինչը իմն էր՝ ամուր պահում եմ,
Այն ինչը քոնն էր՝ վերցնում եմ հավետ ու պահում հավերժ,
Իմը չեմ տալիս, քանզի շատ ցավ կա նրա խորքերում,
Շատ կսկիծ, մրմունջ, տառապանք կա մեծ,
Մի ապրած կյանքի մի պարկ ձախողում...
Այն ինչ որ քոնն է՝ ջերմացնող է շա՜տ,
Բուժիչ է կարծես...
Եվ դրա համար ամուր պահում եմ թարթիչներիս տակ, աչքերիս ներսում, լեզվիս մկանում, այտերիս ներքո՝ այտոսկրերիս մեջ...
Շուրթերիս վրա, ժպիտիս ներքո...
Այն ինչ որ իմն է՝ հեռացնում եմ ես,
Քանզի ծանր է կշռում անցյալը, ներկան, ապագան գուցե...
Այն ինչ որ իմն է՝ ամուր պահում եմ,
Այն շղթայում եմ ձեռքերիս վրա...
Այն ինչ որ քոնն է՝ ամուր պահում եմ ատամներիս տակ,պահում եմ անդարձ...

Մտքիս կառապանն այսօր ազատ չէ,
Նա զբաղված է, 
Մտքիս անիվը միշտ պտտվում է, միշտ պրպտում է...

Ծաղիկները բացվել են չքնաղ,
Անուրջները վեր են խոյացել հասել աստղերին,
Քաղել անհասը շատերի համար...
Դու մի նեղանա իմ երկինք անամպ,
Ես չեմ կամենում սև ամպեր տալ քեզ,
Ես չեմ կամենում արևը փակել,
Շողերդ փնջել իմ սրտում պահել...

Եվ լուսամփոփն է անզուսպ թրթռում,
Հոգնել է ասես, մարել է ուզում,
Սակայն կառապանն առաջ է գնում,
Իր անիվների բարձր ճռռոցով հա ազդակներ է տալիս ուղեղիս,
Չի թողնում փակվեն կոպերս հոգնած...
Կախվել է այսպես կոպերիս վրա՝
Ու հենց փակում եմ աչքերս մթին՝ իր կոշտ ճռռոցով բացում է կրկին..
Եվ դրա համար այն ինչ որ իմն է՝ պահում եմ ամուր իմ ափերի մեջ, իմ կոպերի տակ, աչքերիս սևում,
Այն ինչ որ քոնն է՝ չեմ տալիս ես քեզ,
Ամուր պահում եմ,սոսնձում եմ ինձ,
Կարում եմ սրտիս...
Ու ամեն բացվող արևի շողով ես չեմ ալարի կրկին սոսնձել այն սրտիս վրա,
Ժամանակի հետ իմը կդառնա, կձուլվի անձայն, աննկատ, անխախտ...
Դու մի նեղանա , այլ միայն ժպտա՝
Քանզի այդ կապանքներից ազատում եմ քեզ...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
29.07.2014


Դիտումների քանակը 1040
556    530




Մեկնաբանություններ


* VTZlXD <a href="http://nbnvlhhsvjec.com/">nbnvlhhsvjec</a>, [url=http://orixckkxtvug.com/]orixckkxtvug[/url], [link=http://wgpnxwkyfxja.com/]wgpnxwkyfxja[/link], http://nwlmjctnufek.com/




Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.