Վերածնունդ

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ


Քանդվեց աշխարհը,
Փլուզվեց հանկարծ,
Ավերակ դարձավ՝ պայծառ մի տնակ...
Փլատակների փոշոտված գրկում՝
Կանգնել է սառած...
Մեկ զարմանում է , մեկ զարմանքի մեջ ապշահար դոփում,
Հարցեր է տալիս, հարցեր՝ շա՜տ ու շա՜տ,
Բայց խճճվում է, կորում է հանկարծ...

Արդարացնում է, հետո փոշմանում,
Բայց որոշել է, երկու մեծ կետ է նա դնում վերջում...
Անդուլ այդ ցավից տնքում է հոգին,
Ճեղքվում մեջտեղից, ոռնում, մրմռում,
Ցավից գալարվում, անարցունք մեռնում...

Ու փակվում են բոլոր դռները բացված,
Փակվում են մի դրմփոցով...
Քանդված տան մնացորդները իրար են գալիս,
Եվ վերջին շունչը, ուր որ է կտա,
Փոշի կդառնա...
Ոչինչ չի՜ մնա...

Բայց նա կսթափվի, անխոս կսթափվի,
Ոտքի կկանգնի, այդ քանդված աշխարհի մնացորդները կրակին կտա,
Կթողնի լափի կրակն այն արագ,
Հետո մի նոր բլուրի վրա՝
Ամայի, խաղաղ, լուռ, խորհրդավոր,
Իր նոր աշխարհը նա կկառուցի..
Ու էլ ոչ ոքի ճամփան ցույց չի տա..

Հիշի՛ր, ուժեղ ես, շաղվել են խոսքեր, բայց ո՜վ գիտի՝ լի քամահրանքով...
Հիշի՛ր, ուժեղ է՝ առանց կասկածի ու քամահրանքի...
Քանզի թաղում է հուշերը բոլոր...
Քանզի թաղում է խոսքերը բոլոր,
Նույնիսկ արևը՝ քանզի քոնն էր այն...

Ոչինչ չի՜ մնա արդեն այն հոգուց,
Ոչինչ չի՜ մնա արդեն նրանից...
Այս անգամ արդեն նա վերջակետ է դնում առանց ձայն:

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
03.08.2014


Դիտումների քանակը 1869
1040    872




Մեկնաբանություններ





Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.