Վերածնունդ

 

ԳԻՇԵՐՎԱ ՍՊԻՆ


Ա~խ այս գիշեր ծանր լուսացրի,
Ասես այս հոգիս չէր համակերպվում,
Չէր ուզում քներ, փախչում էր ասես,
Շատ անհանգիստ էր, շատ խառն էր ինչ որ....

Ա՜խ այս գիշեր ծանր լուսացրի,
Ասես այս հոգիս ուզում էր փախչել,դուրս գար մարմնից,
Գնա՜ր, որոնե՜ր, գտնե՜ր, հասկնա՜ր...
Այս գիշեր ասես ես չքնեցի,
Աչքերս փակած արթուն մնացի,
Շուռումուռ եկա, վեր կացա, գնացի....
Այնքան հաճելի սառնություն գրկեց, ամուր փաթաթվեց,
Լցվեց կոկորդս, մի քիչ ցավեցրեց,
Մտավ աչքերս, սառույցով պատեց,
Ականջներիս մեջ խշշոց սրսկեց,
Թևիցս բռնեց ու քաշեց տարավ,
Մթության գրկում ման տվեց երկար,
Աչքերս սրբեց, չթողեց թրջվեն,
Շուրթերս փնջեց կոկոմ վարդ սարքեց,
Իրականության դեմքը ցույց տվեց ու թողեց ազատ...

Ա՜խ այս գիշեր ծանր լուսացրի, 
Հոգիս փակվել էր,
Միտքս կորել էր,
Լեզուս պապանձվել,
Աչքերս թմրել,
Թևերս ջարդվել,
Սերս կաթ- կաթ ծորացել, ցնդել...
Այս գիշեր ասես հոգիդ կարիքի մեջ էր ՝ հոգուս ընկալմամբ...
Չգիտեմ արդյոք դա հենց այդպես է՞ր...

Այս գիշեր հոգիս մի շրջմոլիկ էր,
Այս գիշեր կարծես այգը չէր բացվում,
Արևը ասես ուշանում էր,
Խաբկանք էր միայն...
Ողջը լինում էր ճիշտ ժամանակին,
Ես էի շտապում,,,
Ու քանի օր է շտապում եմ ես,
Արևից առաջ վեր կենում արագ,
Լուսնից ուշ պառկում քնելու...
Ուղղակի այսօր դժվար լուսացրի՝
Սրտիս ու հոգուս խորին ընկալմամբ ՝քո հոգին ասես կարիքի մեջ էր....

Գիշերվա սպին այսօր բացվել էր,
Արնահոսում էր ու մրմռում էր ... 
Ու մրմռում է...
Ավա~ղ չգիտեմ, երբ կսպիանա...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
05.08.2014


Դիտումների քանակը 1874
860    862




Մեկնաբանություններ


* Hello. And Bye.




Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.