Ու դատարկություն..
Ու սառած աչքեր...
Տագնապած հոգի,
Ու մի սիրտ սառած...
Ու անվերջ սպասում..
Ու մի դաշնամուր,որ հոգուս վրա նվագ է անում..
Բաղաձայն մի երգ,
Անտաղանդ նվագ...
Մի շարք էտյուդներ անավարտ, կիսատ...
Չէ՛, մի՛ նվագիր, բա՛վ է իսկապես,
Մեկ է դրանից էլ օգուտ չկա...
Ու օտար աչքեր,
Ու օտար հայացք,
Սառը քնքշություն,
Մի ապտակ շատ սուր՝
Ցավոտ ու լքված...
Բա՛վ է, մի՛ արա , էլ մի՛ նվագիր...
Ուղղակի ետ տուր ամառն իմ կարմիր, գույնզգույն, ուրախ...
Բա՛վ է, դադարի՛ր նվագել այդպես,
Այդ ակորդները ծանր մի՜ խփիր...
Կտրիր լարերը միանգամից,
Սղոց քեզ պետք չէ, մի՜ սղոցիր զուր..
Բա՛վ է, սթափվի՛ր, ու առաջ գնա՝
Միայն թե առանց ցավի ու վշտի..
Ու դատարկություն,
Ու գիշեր մի մութ, ու առանց լուսնի...
Բա՛վ է , դատարկության մեջ ոչինչ մի՜ փնտրիր...
ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
08.08.2014
Դիտումների քանակը 1310
702
657
* 3MBzh2 <a href="http://bwrcteqdeehf.com/">bwrcteqdeehf</a>, [url=http://jelymrlqhcrq.com/]jelymrlqhcrq[/url], [link=http://zameeipyollx.com/]zameeipyollx[/link], http://haqruvizczqu.com/
* Fialnly! This is just what I was looking for.
Թողնել Ձեր մեկնաբանությունը