Վերածնունդ

ԱՍՏՂԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

Անձրև էր տեղում՝ աստղային անձրև,
Թափվում էին ցած աճապարանքով, հրաշք պարելով,
Խաղում էին կարծես...
Արծաթ փոշիներ աչքերս լցվում, հոգիս ջերմացնում,
Լցվում սրտիս մեջ...

Աստղերն էին թափվում
Թափվում էին արա՜գ, քնքուշ ժպտալով...
Թո՛ղ այս աստղային անձրևի ներքո բոլոր իղձերը ի կատար ածվեն,
Ոչ միայն իմը՝ այլ բոլորինը,
Թո՛ղ սիրտը վիրավոր հրաշքի թևով բալասան գտնի ու առանց սպի այն ապաքինվի...
Թո՛ղ մանկիկն իր մորն երկար չսպասի՝
Գա ձեռքից բռնի ու շուտ տուն տանի,
Թո՛ղ սերը հավերժ իր բույնը դնի բոլորի սրտում,
Թո՛ղ բարությամբ լի աչքեր շատ լինեն,
Անկեղծ, անկաշկանդ ժպիտների բույլ թող պարուրի մեզ,
Թո՛ղ սերը մնա,
Թո՛ղ սերը իշխի..

Անձրևն այս տաքուկ շատ երջանկացրեց,
Հրաշքի մի կտոր սրտումս դրեց,
Աչքերիս ներսում,կոպերիս վրա,
Վարսերս ներկեց շքեղ մի փայլով,
Հոգիս լցրեց առեղծվածային մի զգացումով...

Մի խաղաղ գիշեր,
Պատուհանի մոտ կանգնած, հմայված՝ դիտում եմ շքերթն աստղերի հրաշք,
Թրջվում եմ մինչև հենց ոսկորներս,
Խաղաղ եմ կարծես՝ մի քանի վայրկյան...

Աստղերն են թափվում,
Օ՜, հրաշք հանկարծ,
Անզուգական է...

Մի խաղաղ գիշեր ,
Լուսինն է կախվել գլխավերևում ,
Մի լայն ժպիտով հմայված նայում,
Մեղմ հովը մի պահ նուրբ փաթաթվում է պարանոցիս սեղմ՝
Քնքուշ սահելով անցնում մեղեսիկ,
Աստղերն էլ հրաշք թափվում են վրաս,
Նստում աչքերիս, շուրթերիս անձայն...
Ու ճառագում եմ փայլից այդ չքնաղ ու փակում դանդաղ աչքերս պայծառ՝ լի աստղիկներով՝ փոշոտված այդպես աստղային խաղով...

Մի խաղաղ գիշեր,
Աստղային անձրև,
Դատարկ հոգուս մեջ նոր, մի գեղեցիկ, բազմաբովանդակ հրաշք աստղիկներ,
Մի հյութեղ գիշեր հենց հոգուս համար,
Մտքիս, լեզվիս, մարմնիս համար...

Եվ հավատացեք դուք հրաշքներին,
Զուր չեն այսօր աստղերը թափվում...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
08.08.2014

Դիտումների քանակը 1974
586    579

Մեկնաբանություններ

* Generic Finasteride Pills generic cialis canada Hydrochlorothiazide In Internet Drugs Pharmacy

* Levitra Alla Menta Zithromax Rapid Heart Rate cheapest cialis Preisliste Fur Levitra Malegra 100 Pro

* Celexa Clomid Et Grossesse Extra Uterine Vente Du Cialis Sur Internet cialis 5mg best price Cialis Seguridad Social Metronidazole For Purchase

* Cialis Costo Originale cialis Bystolic Canadan Provider Buy Vardenafil 40 Mg Online Viagra Vergleich Cialis Levitra

* licSCG ujughkoqkoyk, [url=http://ndammchvtobg.com/]ndammchvtobg[/url], [link=http://jxsydpxfddqf.com/]jxsydpxfddqf[/link], http://dfzxtjtceqpo.com/

Թողնել Ձեր մեկնաբանությունը

Advertisement

Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.