Վերածնունդ

 

Ո՞ՒՐ ԵՆ ԳՈՒՅՆԵՐԸ

Երեկ գնացի ջրաներկ գնեմ,
Այն էլ երկու տուփ, որ հոգիս ներկեմ,
Բայց չկար այնտեղ ոչ մի ջրաներկ...
Տխրեցի մի քիչ, տխրեցի քանզի գույներ չգտա, որ գունավորեմ, որ կյանքով լցնեմ դատարկը հոգուս...
Գուցե գունավոր մատիտներ գնե՞մ, այդպե՞ս նկարեմ, պատկերներ լցնեմ հոգուս անցքերին...
Չէ՜, կոպիտ են նրանք, առանց դրա էլ ցավ կպատճառեն հոգուս ընկճված...
Վաղը ես նորից խանութ կգնամ,
Կգնամ բերեմ մի տուփ ջրաներկ, որ ներկեմ ողջը...
Բայց եթե հանկարծ վաղն էլ չլինի խանութում ներկեր, գիտեմ ինչ կանեմ...
Վաղ այգաբացին կգնամ անտառ,
Վայրի վարդերից կարմիր կքաղեմ, կանաչ խոտերից՝ կանաչը քաշող...
Հետո կմտնեմ ծաղիկների մեջ ու կասեմ ներկե՛ք, ներկե՜ք դուք հոգիս, ներկե՜ք աչքերս, ժպիտս կիսատ...
Կհասնեմ բլուրին, վեր կբարձրանամ, ու կմոտենամ արևին չքնաղ, մի շող կպոկեմ, մաս-մաս ես կանեմ, կդնեմ աչքերիս, սրտիս, հոգուս արմատին...
Ու եթե զգամ կարիք գույների, ինչպես երեկ էր, ինչպես այսօր է,
Ամեն առավոտ կգնամ խանութ մի տուփ ջրաներկ կամ մի փունջ գույներ անտառից բերեմ...

Այսօր գիշերը խոնավ էր կարծես,
Իսկ լուսաբացը թաց էր մի տեսակ,
Սառնոտ էր կարծես...
Ու լուսաբացից հինգ րոպե առաջ՝
Աչքերս բացած արևի առաջ՝
Թեյի բաաժակը ձեռքիս մեջ պահած ՝
Գունատ մատներով այն ամուր սեղմած՝
Ցրտից մի տեսակ մի քիչ մրսելով՝
Բոբիկ ոտքերով գետնին ես կանգնած՝ սպասում էի հոգուս անդորրին...
Բայց դա այդպես էլ ինձ չպարուրեց...
Հիմա անջատված, սառած, շատ հոգնած կսպասեմ վաղվան՝ որ ներկեր գտնեմ իմ հոգու համար, որ լցնեմ հոգիս ու չվերանամ...
Վաղը կփորձեմ նորից որոնել այդ ջրաներկը այդքա՜ն բաղձալի՝ իմ հոգու համար, ձեր հոգու համար...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
12.07.2014


Դիտումների քանակը 1084
551    534




Մեկնաբանություններ


* ygnfzd <a href="http://hksxgmhpzjdc.com/">hksxgmhpzjdc</a>, [url=http://lnzfkzyqcfbs.com/]lnzfkzyqcfbs[/url], [link=http://mgtvrctdiadn.com/]mgtvrctdiadn[/link], http://bdumgrmvygdp.com/

* Suiirpsrng to think of something like that

* Great arcteli, thank you again for writing.




Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.