Վերածնունդ

 

***

Այս պատերազմից ջախջախված ելա,
Այս պատերազմից բազում սպիներ ես վաստակեցի,
Այս պատերազմից քաղեցի անհաս կոկոմ ծաղիկներ,
Այս ռազմի դաշտում պարզվեց համախոհները քիչ էին, շա՜տ քիչ...
Այս պատերազմը ինձ կոտրեց, սպանեց, հոգիս հանեց ու դուրս շպրտեց,
Շղթայեց հոգիս, ձեռքերս, լեզուս, տարավ ու փակեց մի մութ սենյակում..
Միտքս էլ դրեց մի վանդակի մեջ...
Վանդակն էլ ոչ թե մի մեծ զնդան էր, այլ հակառակը՝ փոքրիկ թռչնակի փոքր կացարան..
Այս պատերազմից դատարկ դուրս եկա...
Այո՛, պարտվեցի, այո՛, փոխվեցի...
Ժամանակավոր, բայց անժամանակ...
Ես ընդունում եմ այս լռությունը,
Ես ընդունում եմ այս պարտությունը,
Ես ընդունում եմ մոլեգին կյանքը...
Այս պատերազմից ջախջախված ելա,
Ոչ մի աղավնի ինձ թևեր չեղավ..
Ո՞ւր կորեց ողջը, ո՞ւր մնաց թևերն այդ ճերմակ, փափուկ...
Ո՞ւր կՈրեց երկինքն՝ կապույտ, արևոտ...
Այս պատերազմից ջախջախված ելա,
<<Ելա՜>>...
Սակայն փոթորկված ռազմի այդ դաշտում պատանդ մնացի...
Այս պատերազմի հնեց մեջտեղի խաղում մենակ մնացի,
Քանզի պարտվեցի, քանզի գերվեցի...
Ո՞ւր էր թե գունեղ տերևաթափին, մի քանի տերև վար չընկնեին...
Ո՞ւր էր թե չքնաղ լիճը Սևանա դառնար մի օվկիան...

Կամա՜ց,
Հոգու երաշտ է...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
24.07.2014


Դիտումների քանակը 1030
558    555




Մեկնաբանություններ


* CMJD8J <a href="http://nxbghwntvhoq.com/">nxbghwntvhoq</a>, [url=http://jeohjbbvigzi.com/]jeohjbbvigzi[/url], [link=http://xfchglfrlakh.com/]xfchglfrlakh[/link], http://utsycepiqsdc.com/




Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.