Վերածնունդ

 

ՎԵՐԱԴԱՐՁ

Անավարտ խոսքեր,
Դատարկ, սին ու փուչ մտքերի տարափ,
Կիսաքաղց լուսին,
Կիսաքուն աստղեր,
Փոշոտված աչքեր,
Ծանրացած հոգի,
Սրտի կծկումներ,
Արյան ուժեղ հոսք,
Ալ կարմիր շուրթեր հենց բնականից,
Տաք հպարտություն,
Հրկիզված հուշեր.
Մխացող հույզեր,
Մոխրացած դաշտեր...

Չէ՛ , չեմ տա ոչ ոքի,
Չեմ տա երբևէ...

Կմնա այդպես,
Կմնաս կողքիս...
Աչքերիս փոշին ես չեմ էլ մաքրի,
Թող չխանգարի,ինձ չի խանգարում...
Ես չեմ էլ ուզում այդ փառը քաշել,
Այդ փառի միջից ես իմ աշխարհը գունեղ եմ տեսնում( որքան զարմանաք),
Ես քե~զ եմ տեսնում...

Եվ ոչինչ պետք չէ,
Եվ պետք չեն բառեր, որ չշաղվեն զուր...
Ապահովագրել նույնիսկ չեմ ուզում ,
Այդ ցուցադրական ներկայացումը իմ սրտի համար օտար է այնքան, որքան օտար են այդ բացված, տձև բոլոր դռները...
Ժանգոտ մտքերը...

Չէ՛, չեմ տա ոչ ոքի, չեմ տա այն հոգին, որը արև է բերում ու թողնում գեթ մեկի համար, թե ոչ շատերի...
Ինչքան էլ փչի հյուսիսից եկող այդ սառը քամին, մեկ է փոշոտ են աչքերս խորին,
Մեկ է սիրուն են՝ թեկուզ փոշոտված...
Ինչքան էլ փորձեք համոզեք վստահ, որ փոշին մաքրեմ, մեկ է չեմ անի, չեմ տա ոչ ոքի՝ թեկուզ մեկ վայրկյան...

Գեղգեղանք քնքուշ,
Մեղմիկ նախերգանք,
Ու լռության ճիչ՝ ես նորից եկա,
Ես վերադարձա...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
26.07.2014


Դիտումների քանակը 1757
906    834




Մեկնաբանություններ





Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.