Վերածնունդ

 

ՍԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ


Մի քիչ էգոիստ, երբեմն գծուծ,
Մի քիչ շռայլ, երբեմն բաց գիրկ,
Ու միշտ յուրովի, ու միշտ շատ պատեհ...

Երբեմն նեխած, մռթնած, շատ կոշտ,
Երբեմն փափուկ փետուրի նման,
Ու միշտ յուրովի, միշտ շատ ակամա...

Երբեմն մի քիչ կուրացած, անձայն, 
Երբեմն ծարավ, չորացած, տկար,
Երբեմն բացված քնքուշ վարդի պես...

Երբեմն ճահճուտ, անելք, առանց հույս,
Երբեմն ծփող մի օվկիան անսպառ,
Երբեմն մագնիս, երբեմն մի պատ...

Մի քիչ թաց աչքեր, մի փոքր հեղեղ,
Մի քիչ ամպամած, մի տխուր զուգերգ...

Կապույտի վրա տեղ-տեղ ծվարած փետրավոր հավքեր,
Խաղաղ մի լճակ, ճայեր թռչկոտող, ու մեղմիկ քամի հոգին պարուրող..

Լճակի ափին մի ուռի դալար, մի փոքրիկ բացատ ու լի վարդերով...
Քնքուշ վարդերով, հրաշք վարդերով...

Այդպիսին է այդ սերը մարդկային՝
Մի քիչ էգոիստ, երբեմն գծուծ,
Մի քիչ շռայլ, երբեմն բաց գիրկ,
Ու միշտ յուրովի, ու միշտ շատ պատեհ...
Ու միշտ մոլորված փոքրիկ սենյակում...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
28.07.2014


Դիտումների քանակը 1708
904    792




Մեկնաբանություններ





Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.