Վերածնունդ

 

ԷԼ ՄԻ ՆՎԱԳԻՐ

Հոգուս ափերը էլ մի՜ ողողիր,
Էլ ես չեմ ուզում, ես չեմ կամենում,
Մտքիս թելերը էլ մի՜ կտրատիր,
Դեռ չսովորած ջութակ նվագել, հոգուս լարերը մի՜ խառնիր իրար...
Թող իմ աչքերը, թող որ լուռ ժպտան,
Եթե ցանկանան թող աստղեր դառնան ու շողան պայծառ,
Այս լռությունը մի՜ ճեղքիր անձայն,
Թող որ մեղեդին այն պատռի դանդաղ..

Մի բուռ չմաղված շատ խոշոր ավազ լցվել է սիրտս,
Ասես արյան տեղ ավազ է հոսում այս երակներով,
Ասես մտքիս փոխարեն սիրտս է խոսում, 
Սրտիս փոխարեն՝ լեզուս թփրտում,
Մեկ վազում առաջ միտքը բազմիմաստ,
Մեկ տեղում դոփում մի քանի օրով...
Էլ մի՜ ողողիր հոգուս ափերը անիմաստ խոսքով, անկատար իղձով...
Մի՜ շարունակիր նվագել այնպես, ասես հմուտ ես, ասես տարիների մեծ վաստակ ունես...
Մի՜ արա այդպես, դու մի՜ նվագիր, դա քո ուղին չէ, քո ապրած կյանքի վերջաբանը չէ...

Այդպես քար կտրած դու մի՜ զարմանա,
Գուցե դաշնամո՞ւր փորձես նվագել.... 
Այլ ոչ թե ջութակ ու ո՛չ հոգուս հաշվին...

ՋԵՆՆԻ ԲԱԼՅԱՆ
28.07.2014


Դիտումների քանակը 1058
586    553




Մեկնաբանություններ


* pYn80H <a href="http://knohzggxbnwa.com/">knohzggxbnwa</a>, [url=http://zhdmyfyfkopp.com/]zhdmyfyfkopp[/url], [link=http://dhdmkfvkxrij.com/]dhdmkfvkxrij[/link], http://qcljgfrjkvqy.com/

* This is the perfect way to break down this intnamrfioo.




Թողնել Ձեր մեկնաբանությունը








Advertisement





 
Copyright © 2011 Сайт создал elencho-site.ru.