Коллекция кулинарных рецептов с фотографиями и советами по приготовлению.


Փակել

Տապակած կարտոֆիլը սնկով

Տապակած կարտոֆիլը սնկով
Բաղադրությունը

Կարտոֆիլ 6 հատ,
սոխ 1 հատ,
2 հատ սխտորի պճեղ,
200գ սունկ շամպինյոն,
լավրովի տերեւներ 2 հատ,
աղ, պղպեղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Շամպինյոնը մաքրել: Կիսում ենք երկու մասի եւ կտրատում շերտերով:

Կարտոֆիլը մաքրելուց եւ լվանալուց հետո, նույն կերպով կտրատում ենք կարտոֆիլը, այնուհետեւ լցնում ենք սսառը ջրի մեջ, որպեսզի դուրս գա ավելորդ կրախմալը եւ չկպչեն միմյանց տապակելու ընթացքում:

Կարտոֆիլը ջրից հանել եւ չորացնել սրբիչով:

Թավայի մեջ լցնել բուսական յուղ, տաքացնել, որից հետո լցնել սունկը եւ տապակել: Տապակելուց հետո լցնել ափսեի մեջ:

Ավելացնում ենք թավայի մեջ բուսական յուղ, լցնում ենք կարտոֆիլը եւ սկսում ենք տապակել: Կարտոֆիլը չխառնել այնքան ժամանակ միչեւ կարտոֆիլը ստանա ոսկեգույն տեսք, որից հետո նոր խառնել: Որքան քիչ խառնեք կարտոֆիլը այնքան լավ կստացվի այն տապակլել: Խառնելու ընթացքում կոտրվում ե կարտոֆիլի վրա առաջացած շերտը, որի հետեւանքով կարտոֆիլները կպչում են միմյանց:

Կարտոֆիլը երկրորդ անգամ խառնելուց հետո, վրան ցանել կիսաշրջանաձեւ կտրատած սոխը եւ սխտորը: Մի քանի րոպե անց ավելացնում ենք տապակած սունկը եւ խառնում ենք կարտոֆիլը երրերոդ եւ վերջին անգամ: Չցանել տապակելու ընթացքում աղ: Կարտոֆիլը պատրատ լինելուց հետո ցանում ենք աղ, պղպեղ լավրովի տերեւներ: Թողնում ենք մի քանի րոպե եւ հանում ենք լավրովի տերեւները:

Պատրաստելուց հետո այն կարող եք ուտել նաեւ մսի եւ ձկան հետ: