Коллекция кулинарных рецептов с фотографиями и советами по приготовлению.


Փակել

Լցոնած հավ

Լցոնած հավ
Բաղադրությունը

1 հատ մեծ հավ,
2 հատ սոխ,
Ձու 1 հատ,
Կաթ 100գ,
4-5 շերտ բոքոն (սպիտակ բուխանկա),
Աղ, պղպեղ, մշկընկույզ կամ դարչին ըստ ճաշակի,
պահածոյացված ոլոռ (գարոխ) 100 գր
100գ սունկ շամպինյոն:

Պատրաստման եղանակը

Հավին լվանալ, բոքոնը մտցնել կաթի մեջ եւ քամել:
Հավի կաշին զգուշությամբ հանել, փորձելով չպատրել այն: Եթե հանկարծ պատրվի, կարելի է այն թելով կարել:
Հավի թեւերին ձեռք չտալ: Հավի կաշիկ կարող եք հանել բարակ դանակով կամ ձեռքերով:

Հավի միսը առանձնացնել ոսկորներից: Մսաղացով աղալ:

Տապակել սոխը մինչեւ ստանա ոսկեգույն տեսք, ավելացնել սունկը, տապակել սոխի հետ:

Հավի ֆարշին ավելացնել սոխը սնկի հետ, ձուն, աղը, պղպեղը, ընկյուզը, ոլոռը, մանրացրած հացը եւ լավ խառնել:

Ստացված խառնուրդը լցոնում ենք հավի կաշվի մեջ եւ կարում թելով:

Հավի վրա քսել թթվասեր կամ մայոնեզ եւ դնել ջեռուցի մեջ: Ցանկալի է հավի տեղը նեղ լինի ջեռուցի թավայի մեջ, որպեսզի այն չսողա:

Եփել կաղված հավի չափսերից, մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ:

Պարբերաբար հավի վրա լցնել ջուրը, որը դուրս է տվել հավը եփելու ընթացքում:

Կտրատել սառչելուց հետո եւ մատուցել: