Коллекция кулинарных рецептов с фотографиями и советами по приготовлению.


Փակել

Սաղմոն ձուկ մարոկկոյական ձեւով

Սաղմոն ձուկ մարոկկոյական ձեւով
Բաղադրությունը

Մածուն կամ թթվասեր 1/2 բաժակ,
Հյութ մեկ կիտրոնի,
Կիտրոնի շերտեր ցանկության դեպքում,
Ձիթապտղի յուղ, նաեւ որոշ չափ գրիլի համար 1 ճաշի գդալ:
Սխտոր, մանրացված 2-3 հատ,
Մանրացրած համեմ 1-1/2 թեյի գդալ,
Մանրացրած չաման 1-1/2 թեյի գդալ,
Աղ եւ պղպեղ՝ ըստ ճաշակի,
Սաղմոնի ֆիլե մաքրված 4 կտոր,
Թարմ համեմ կամ մաղադանոս, ցանկության դեպքում 1/4 բաժակ:

Պատրաստման եղանակը

Խառնել մածունը, կիտրոնի հյութը, համեմը 1-1/2 թեյի գդալ, սխտորը, չամանը, աղ եւ սեւ պղպեղ:

Սոուսի մի մասը օգտագործել ձկան վրա քսելու համար, մնացածը պահել: Դնել սառնարանում 20-30 րոպե Սաղմոն ձուկը սոուսով պատած:

Պատրաստել գրիլի սարքը կամ վառարանը, տաքացնելով այն մինչեւ 200 աստիճան: Սաղմոնի վրայից մաքրել նախապես քսած սոուսը, չորացնել ավելորդ սոուսը թղթյա սրբիչով: Եթե Սաղմոնը պատրաստում ենք վառարանի մեջ, ապա այն փաթեթավորեք փայլաթղթով (ֆոլգա): Եփել այն յուրաքանչյուր կողմի վրա 6 րոպե կամ մինչեւ եփի:

Մատուցել մածունի սուոսով եւ կիտրոնի շերտերով ըստ ցանկության: