Коллекция кулинарных рецептов с фотографиями и советами по приготовлению.


Փակել

Կաթնաշոռով պոնչիկներ

Կաթնաշոռով պոնչիկներ
Բաղադրությունը

250գ կաթնաշոռ (Творог),
1 հատ ձու,
3 ճաշի գդալ շաքարավազ,
150-160գ ալյու,
1 թեյի գդալ փխրեցուցիչ (Разрыхлитель для теста),
շաքարի փոշի ըստ ճաշակի,
բուսական յուղ տապակելու համար,

Պատրաստման եղանակը

Ձվին ավելացնել շաքարավազ: Խփել էլեկտրական հարիչով մինչեւ փրփրի: Ավելացնել կաթնաշոռը (քերիչով քերած):

Լցնել ալյուրը եւ փխրեցուցիչը: Պատրաստել խմոր:

Խմորը՝ գլորելով ստանալ երշիկի տեսք, այնուհետեւ կտրատել փոքր կտորների:

Ստացված կտորներից պատրաստել մանր գնդիկներ ընկյուզի չափսի: Տապակել պոնչիկները մարմանդ կրակի վրա, բավարար քանակությամբ բուսական յուղի մեջ մինչեւ ստանատ ոսկեգույն տեսք: Այնուհետեւ պատրաստի պոնչիկները դնել անձեռոցիկի վրա՝ ավելորդ ձեթը հեռացնելու համար: Սառելուց հետո պոնչիկների վրա ցանել շաքարի փոշի եւ մատուցել: