ԱՊՊԱ

Ինչ է ԱՊՊԱ-ն

Յուրաքանչյուր վարորդ գիտակցում է, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանցից բխող անցանկալի հետևանքները:
Ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ ճանապարհատրա-նսպորտային պատահարները, և ինչպիսի դեպքեր կարող են առաջանալ պատահարների դեպքում:

1. մեղավոր վարորդի մեքենային, գույքին և կյանքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր,
2. երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասների հետ կապված ծախսեր։

Եթե առաջին տիպի ծախսերը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) իր հայեցողությամբ կարող է և չկատարել կամ ի վիճակի չէ կատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի հատուցումը տուժած անձանց պարտադիր է օրենքով, և այլևս հնարավոր չէ դրանցից խուսափել։
Ավելին, երկրորդ խումբ ծախսերը հիմնականում անկանխատեսելի են և կարող են, բավականին մեծ չափերի հասնելով, զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին։ Եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում փոխհատուցել այդ ծախսը, ապա այն մնում է տուժողի վրա, որը ստիպված է լինում երկարատև քաշքշուկների մեջ ընկնել վնաս հասցնողի հետ։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ դեպքերում տուժող կողմը ևս հնարավորություն չի ունենում իր հաշվին վերականգնել իր կրած վնասները և վճարել օրինակ` իր առողջության վերականգնման համար` հետագայում վնաս հասցնողից ստանալու ակնկալիքով, ապա այս դեպքում առաջանում են սոցիալական խնդիրներ և փոխադարձ լարվածություն։

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները։

ԱՊՊԱ սակագներ

Ապահովագրավճարը (սակագինը) ԱՊՊԱ պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանն ԱՊՊԱ իրականացնելու ողջ ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարն է:

1. ԱՊՊԱ գծով ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

Ապահովագրավճար = Բազային ապահովագրավճար * Բոնուս Մալուս գործակից

Քանի որ, Բոնուս-Մալուս գործակիցները ԱՊՊԱ գծով ապահովագրավճարների հաշվարկման մեջ սկսվելու են կիրառվել 2013 թվականի հունվարի 1-ից, ապա մինչև այդ ժամկետն ապահովագրավճարի հաշվարկման նպատակով ընդունվում է, որ Բոնուս-Մալուս գործակիցը հավասար է 1-ի:

2. Բազային ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար * Ռիսկային գործակիցներ

Ապահովագրավճարի վրա ազդում են հետևյալ ռիսկային գործոնները

1. Տրանսպորտային միջոցի տեսակը
2. Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
3. Տրանսպորտային միջոցի վարորդի (ապահովադիր, ապահովագրված անձ) տարիքն ու վարորդական ստաժը
4. Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը միայն մարդատար ՏՄ-ի տեսակների համար:

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերն են`

1. Հիմնական ապահովագրավճար.
նվազագույնը 31 848 ՀՀ դրամ,
առավելագույնը 33 122 ՀՀ դրամ:

2. Բազային ապահովագրավճար.
նվազագույնը 19 000 ՀՀ դրամ,
առավելագույնը 110 000 ՀՀ դրամ


Ներբեռնել Մեկ տարի ժամկետով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար նվազագույն և առավելագույն ապահովագրավճարները